Սիրիայի Հալեպ քաղաքի արվարձանային շուկայի ուղղությամբ իրականացված ավիահարվածի հետևանքով առնվազն 33 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վրավորվել է: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Reuters-ին հղումով, որը վկայակոչում է Սիրիայի մարդու իրավունքների դիտարկման մոնիթորինգային կենտրոնին (Syrian Observatory for Human Rights):

 

Իրավապահների հաղորդմամբ՝ օդային հարձակման է ենթարկվել Հալեպի հյուսիսային Էլ-Հալակ թաղամասի շուկան: Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:

 

Իրավապահ մարմինների տվյալներով՝ անցյալ շաբաթ նմանատիպ ավիահարվածի հետևանքով 21 մարդ է զոհվել:

2012-ի ամռանից սկսած՝ երկրի կառավարական բանակն ու ապստամբները մշտական պայքար են մղում Հալեպում վերհսկողություն սահմանելու համար: