Դուբայի հրշեջներին գրեթե ամբողջությամբ հաջողվել է մարել Address Downtown երկնաքեր հյուրանոցում բռնկված հրդեհը:

 

Ինչպես հայտարարել է քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչը տեղական ԶԼՄ-ներին, հրդեհի հետևանքով վիրավորվել է 14 մարդ: Տարհանման ժամանակ առաջացած հրմշտոցի հետևանքով շենքի միջանցքում զոհվել է մեկ մարդ:

 

Հիշեցնենք, որ բարձրահարկ հյուրանոցի 20-րդ հարկում, որը գտնվում է աշխարհի ամենաբարձր շքենքի՝ Բուրջ Խալիֆայի հարևանությամբ, հրդեհ է բռնկվել հինգշաբթի երեկոյան՝ Ամանորի նախօրեին: Կրակն անմիջապես տարածվել է շենքով մեկ:

 

Հրդեհի պատճառները պարզվում են: