ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 4-ից 8-ն ստացել է հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 6 ահազանգ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ահազանգերը վերաբերել են մասնավորապես Երևանում և Շիրակի մարզի Գյումրի, Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում տեղի ունեցած ՃՏՊ-ներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: ՃՏՊ-ների հետևանքով 4 մարդ վիրավորվել է, 2-ը՝ զոհվել: