Զինյալները Հալեպում խախտել են զինադադարը՝ հրթիռակոծելով բնակելի թաղամասերը, դրա հետեւանքով զոհվել Է 14 եւ վիրավորվել 50 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է քաղաքի կենտրոնական հիվանդանոցի աշխատակիցը:
«Ահաբեկիչները խախտել են հրադադարի ռեժիմը եւ տասնյակ հրթիռներ են արձակել Շեյխ Մաքսուդ թաղամասի վրա: Զոհվել Է 14 խաղաղ բնակիչ, 50 հոգի վերքերով տեղափոխվել Է հիվանդանոց»,- պատմել Է գործակալության զրուցակիցը:
Հիվանդանոցի աշխատակցի խոսքով՝ հրթիռակոծված թաղամաս են գնացել շտապ օգնության եւս չորս մեքենաներ: Փրկարարները մաքրում են փլվածքները: Երեք բնակելի շենքեր ամբողջովին քանդվել են: