Աֆղանստանի արևելքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանով 22 մարդ զոհվել է, մոտ 50-ը՝ վիրավորվել, հաղորդում է Reuters- ը՝ հղում անելով ոստիկանությանը:

 

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին, Ջելաբադ քաղաքում: Տեղական ոստիկանության ղեկավարի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել բանկային շենքի մոտակայքում:

 

Ոստիկանությունը ենթադրում է, որ պայթյունը կարող էր կազմակերպել մահապարտ-ահաբեկիչը: