Բուխարեստի Colectiv գիշերային ակումբում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 25 մարդ: Զոհերի թիվը հաստատել են Ռումինիայի ներքին գործերի և առողջապահության նախարարություններում:

 

Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, ուրբաթ գիշերը շենքում պայթյուն է որոտացել, ինչից հետո խոշոր հրդեհ է բռնկվել:

 

Ըստ նախնական տվյալների, 88 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոցներ: Նշվում է, որ միջադեպի ժամանակ ակումբում կարող էր գտնվել մոտ 400 մարդ:

 

Ականատեսները սոցիալական ցանցերում գրում են, որ ողբերգությունը տեղի է ունեցել ակումբի ներսում հրավառության պատճառով: