Եմենի մայրաքաղաք Սանայում միկրոավտոբուսում տեղադրված ռումբի պայթյունը հանգեցրել է 15 մարդու մահվան: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

 

Բացի այդ, անվտանգության ոլորտում անանուն աղբյուրների տվյալներով՝ ոստիկանության քոլեջի շենքի դիմաց պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն 40 մարդ: Ներկայումս ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը, սակայն ենթադրյալ կազմակերպիչներն են համարվում Ալ-Քաիդայի տեղական մասնաճյուղի ներկայացուցիչները:

 

Նախկինում հաղորդվել էր տասնյակ զոհերի և վիրավորների մասին՝ Սանայում տեղի ունեցած պայթյունի պատճառով: