Աֆղանստանի արևելքի Նանգարհարի նահանգի վարչական կենտրոնում ոստիկանական տեղամասի վրա «Թալիբան» շարժման զինյալների հարձակման զոհերի թիվը հասել Է 18-ի, կան տասնյակ վիրավորներ: Այս տվյալները հայտնել Է հանրապետության ներքին գործերի նախարարությունը:

 

Ինչպես ավելի վաղ հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Հազրաթ Հոսեյն Մաշրիքիվալը, զինված հարձակմանը նախորդել է ականապատված ավտոմեքենայի պայթեցումը, որը վարել է մահապարտ ահաբեկիչը: Ջելալաբադ քաղաքում օպերատիվ զորային գործողության ընթացքում վերացվել է հինգ իսլամիստ:

 

Պայթյունի և փոխհրաձգության հետևանքով տուժած ոստիկանության աշխատակիցները և տեղացի բնակիչները տեղափոխվել են հիվանդանոց:

 

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ ներքին գործերի նախարարության շենքը, որը ենթարկվել է հարձակման, գտնվում է ՄԱԿ-ին պատկանող գրասենյակային համալիրներից ոչ հեռու: