Աֆղանստանի արևելքում առնվազն 89 մարդ է զոհվել շուկաներից մեկում իրականացված պայթյունի հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի բանակի մի աղբյուր:

 

Ավելի վաղ հաղորդվել էր 38 զոհվածների և ավելի քան 80 վիրավորների մասին:

 

Պայթյունը տեղի է ունեցել Պակտիկայի նահանգի Ուրգունի շրջանի բազմամարդ շուկայում: ԶԼՄ-ների տվյալներով՝ գործի է դրվել պայթանյութով հանդերձված ավտոմեքենա: Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: