Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում ապրիլի 14-ին առնվազն քսան մարդ Է զոհվել ավտոկայանում իրականացված պայթյունի հետեւանքով: Ողբերգությունը տեղի Է ունեցել պիկ ժամին, ուստի տուժածների թիվը կարող Է աճել:

 

Սկսվել Է տեղի ունեցած հետաքննություն: Փորձագետները հակված են ահաբեկչական գործողությունը կապել «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման գործունեության հետ, որը ձգտում Է իսլամիստական պետություն ստեղծել Նիգերիայի տարածքում: Խմբավորման գործունեության հետեւանքով միայն անցած հանգստյան օրերին Նիգերիայում զոհվել Է շուրջ 200 մարդ:

 

Այսպես, «Ֆրանսպրես» գործակալության տվյալներով՝ մի քանի տասնյակ մարդ Է զոհվել Նիգերիայի հյուսիս-արեւելքում գտնվող բնակավայրերի վրա «Բոկո հարամի» զինյալների հարձակման հետեւանքով: Նրանք պայթուցիկ սարքեր են գործի դրել Բոռնոյի նահանգի մի քանի բնակավայրերում, ինչպես նաեւ կրակ են բացել տեղի բնակիչների վրա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: