Հնդկաստանի արեւեքի Ջարքանդի նահանգում առնվազն տասը մարդ Է զոհվել, եւս 25-ը տարբեր աստիճանի ծանրության վերքեր ստացել ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետեւանքով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական Indian Express հրատարակությանը: Միջադեպը տեղի Է ունեցել մարտի 30-ի առավոտյան Գարհ վա - Ամբիքափուր խճուղում, հայտնել Է ոստիկանության ներկայացուցիչը:
Տուժածներին տեղափոխել են հոսպիտալ, նրանց անհրաժեշտ օգնություն Է ցույց տրվել:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Հնդկաստանի ճանապարհները համարվում են աշխարհում ամենավտանգավորներից մեկը: Ամեն տարի երկրի տարբեր տարածաշրջաններում ճանապարհատրանսպորտային պատահաների հետեւանքով զոհվում են հազարավոր մարդիկ: Հաճախ դրա պատճառ են դառնում փոխադրամիջոցի անզգույշ վարումը, գերբեռնվածությունը եւ ճանապահային պաստառի վատ վիճակը: