Դպրոցականների փոխադրող ավտոբուսը բեռնատարի է բախվել Կալիֆոռնիայի նահանգի Օռլանդ քաղաքից ոչ հեռու ձգվող արագընթացիկ ավտոճանապարհին, ինչի հետեւանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 32 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 11-ին հաղորդել է ABC հեռուստաալիքը:

 

Կալիֆոռնիայի ճանապարհապարեկային ծառայության տվյալներով՝ FedEx ընկերությանը պատկանող բեռնատար ավտոմեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը եւ մտել է հանդիպական գոտի, որտեղ բախվել է ավտոբուսին: Երկու փոխադրամիջոցներն էլ այրվել են:

 

Ավտոբուսում եղել է 46 դպրոցական, որոնք ուղեւորվում էին նահանգի հյուսիսային մասի քոլեջներ:

 

Կատարվում է միջադեպի հետաքննություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: