Թուրքիայում հինգ մարդ զոհվել եւ 38-ը վերքեր են ստացել ավտոբուսի հետ կապված ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, որը տեղի Է ունեցել երկրի կենտրոնական մասի Կոնիա քաղաքի շրջանում: Այդ մասին փետրվարի 16-ին հաղորդել Է NTV հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի Է ունեցել Երեւանի ժամանակով 04:30-ին Կոնիա-Ադանա ճանապարհի վրա: Մերկասառույցի պատճառով բեռնատարը մխրճվել Է ճանապարհափակոցի մեջ եւ շրջվել: Բեռնատարի վարորդին օգնելու համար կողքին կանգնել Է մարդատար ավտոմեքենան: Այդ պահին անցնող ավտոբուսը մխրճվել Է ճամփեզրին կայանած մարդատար ավտոմեքենայի մեջ, ինչից հետո երկու փոխադրամիջոցները շրջվել են:
Զոհվել Է մարդատար ավտոմեքենայի երկու ուղեւոր եւ ավտոբուսի երեք ուղեւոր:
Հաղորդվում Է, որ նրանք բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
Փետրվարի 15-ին Թուրքիայի կենտրոնական մասում առատ ձնատեղումներ Էին, ինչը կաթվածահար Է արել Անկարայի, Ստամբուլի երթեւեկությունը եւ բազմակիլոմետրանոց խցանումներ առաջացրել մի քանի միջքաղաքային ճանապարհների վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: