10 օր առաջ Մալայզիայի արեւելքը պատուհասած հեղեղումների պատճառով վերջին ժամերին իրադրությունը զգալիորեն վատացել Է: Ինչպես հաղորդել Է ԲԵՌՆԱՄԱ լրատվական գործակալությունը, Քելանթանի նահանգում իրենց տներն շտապ լքած մարդկանց թիվն օրվա ընթացքում աճել Է գրեթե 30 հազարով, եւ այժմ փախստականների ճամբարներում Է գտնվում գրեթե 82 հազար մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թրենգանուի նահանգում փրկարարները հայտնաբերել են մի քանի օր առաջ կորած ձկնորսի մարմինը, նրա հետ եղած կինը մինչ օրս համարվում Է անհայտ կորած: Երկրորդ օրն Է, ինչ շարունակվում են Փահանգի նահանգի բնակավայրերից մեկում կամրջից ընկած 11-ամյա աղջկա որոնումները: Ավելի վաղ հայտարարվել Է, որ հեղեղումների հետեւանքով զոհվել Է չորս մարդ: Ընդհանուր առմամբ արդեն ավելի քան 160 հազար մալայզիացիներ լքել են իրենց տները:
Երկրի վարչապետ Նաջիբ Թուն Ռազակը ժամանել Է առավել տուժած Քելանթանի նահանգ, որտեղ ղեկավարում Է տեղի բնակչության տարահանման գործողությունը: Դրա հետ մեկտեղ աշխատանքները խիստ դժվարանում են, քանի որ շատ գետերում ջրի մակարդակը մի քանի մետրով գերազանցում Է առավելագույն թույլատրելի նորմաները:
Բացի դրանից, օդային հաղորդակցությունը գործնականում ընդհատված Է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Շատ նահանգներում դադարեցված Է ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը:
Միաժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են եղանակի հետագա վատացում, հատկապես երկրի արեւելքում, որտեղ դեկտեմբերի 28-ին սպասվում Է տեղումների ուժեղացում: Այս հեղեղումներն իշխանություններն արդեն համարել են խոշորագույնը վերջին տասը տարվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: