Քաբուլի օդանավակայանում հրմշտոցի եւ կրակոցների հետեւանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին:

Ականատեսներից մեկի խոսքով' ինքը տեսել է, թե ինչպես են հինգ զոհերի դիերը բարձում ավտոմեքենայի մեջ: Մեկ այլ ականատես հայտնում է, որ դեռ հստակ տեղեկություններ չկան, թե կոնկրետ ինչ հանգամանքներում են մարդիկ մահացել:

Al Arabiya հեռուստաալիքը հայտնում է, որ միջադեպի հետեւանքով զոհվել է 4, վիրավորվել 13 մարդ:

Ավելի վաղ ամերիկյան բանակը սկսել էր նախազգուշական կրակոցներ արձակել օդ, երբ ամբոխը ներխուժել էր Քաբուլի օդանավակայանի թռիչքուղի: