Ֆիլիպիններում առնվազն 37 մարդ Է տուժել դեկտեմբերի 15-ին Մինդանաո կղզու ափերի մոտ տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով: Այդ մասին հայտնել Է Manila Bulletin թերթը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել Էր, որ տարերքի զոհ Է դարձել վեցամյա մի աղջնակ: Նա զոհվել Է պատի փլվելուց: «Ֆրանսպրես» գործակալությունը գրում Է առնվազն երեք զոհի մասին:
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր ավելի քան 1,2 մլն բնակչությամբ Դավաո քաղաքից 59 կմ հյուսիս-արևմուտք ընկած շրջանում: Օջախը մոտավորապես 80 կմ խորության վրա Էր: