Նիգերիայի հյուսիսում հարսանիքից վերադարձող բնակիչներին տեղափոխող նավը շրջվել է, ինչի հետևանքով՝ մոտ 100 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Նավը շրջվել է երկուշաբթի վաղ առավոտյան՝ Նիգեր գետի վրա, հայտնել է ոստիկանության խոսնակ Օկասանմի Աջային։

Զոհերը, որոնց թվում կան կանայք և երեխաներ, վերադառնում էին գիշերային հարսանեկան արարողությունից։ Դեռևս հայտնի չէ՝ կա՞ն արդյոք փրկվածներ։ Զոհերից շատերը խեղդվել են, քանի որ վթարը տեղի է ունեցել գիշերը ժամը 3-ի սահմաններում, իսկ շատերն այդ մասին իմացել են միայն մի քանի ժամ անց։

Երեքշաբթի կեսօրվա դրությամբ պաշտոնյաները և տեղացիները դեռ նոր մարմիններ են փնտրում Նիգերիայի ամենամեծ գետերից մեկում: