Վրաստանի Սամեգրելոյի տարածաշրջանի Զուգդիդ քաղաքի շրջանում լույս հունվարի 29-ի գիշերը տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել Է հինգ մարդ, եւս վեցը տուժել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:

 

Տուժածները հոսպիտալացվել են Զուգդիդի եւ Թբիլիսիի կլինիկաներում: Նրանցից երեքի վիճակը կայուն Է, մնացածներինը՝ ծանր:

 

Ավտոաղետի ստույգ պատճառը եւ այլ մանրամասներ առայժմ չեն նշվում: Ավտովթարի գործով հետաքննություն Է կատարվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: