Մալայզիայի հյուսիսային եւ արեւելյան նահանգերում վերջին տասնամյակի ընթացքում ամենասաստիկ հեղեղումը տեղական իշխանություններին հարկադրել Է տարահանելու շուրջ 60 հազար մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԲԵՌՆԱՄԱ լրատվական գործակալությանը:
Առավել ծանր վիճակ է ստեղծվել Քելանթանի նահանգում, որտեղ ժամանակավոր տեղավորման կետեր են տարվել 24,8 հազար բնակիչներ:
Տարերային աղետի զոհ Է դարձել չորս մարդ: Երկրի հյուսիս - արեւելքում տրանսպորտի երթեւեկության համար փակ են տասնյակ ճանապարհներ, հաղորդակցությունը կազմալուծված Է արեւելյան ափի մի քանի խոշոր քաղաքների միջեւ: Քելանթան նահանգի մայրաքաղաքում՝ Քոթա Բարու քաղաքում, ափերից դուրս Է եկել Քելանթան գետը, ինչի հետեւանքով ջրի տակ են հայտնվել մի քանի հարակից շրջաններ:
Հեղեղման հետեւանքների վերացման համար Մալայզիայի իշխանությունները ներգրավում են ոչ միայն փրկարարական ծառայությունների աշխատակիցներին, այլեւ իրավապահ մարմինների անձնակազմը: Մինչդեռ Մալայզիայի օդերեւութաբանական դեպարտամենտը առաջիկա օրերին կանխատեսում Է եղանակային պայմանների հետագա վատթարացում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: