Շուրջ 20 հազար մարդ է տարահանվել Խարկովի մարզի Բալակլեա քաղաքի մերձակա ռազմամթերքի՝ պայթող պահեստի շրջանի բնակավայրերից:
Այդ մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Մարտի լույս 23-ի գիշերը Խարկովի մարզի զինամթերքի պահեստում հրդեհ է բռնկել: Ուկրաինայի զինվորական դատախազ Անատոլի Մատիոսի տվյալներով՝ զինամթերքի՝ 125 եւ 152 միլիմետր տրամաչափի տանկային եւ հրետանային արկերով պահեստներում հրդեհի պատճառ կարող էր դառնալ դիվերսիան: Ռազմական պահեստի շրջանում շարունակվում են «տարբեր ինտենսիվության պայթյունները»:
Բալակլեայի զինանոցն Ուկրաինայի սպառազինության խոշորագույն պահեստն է: Դրա մակերեսը կազմում է շուրջ 368 հեկտար: Այնտեղ պահվում են շուրջ 138 հազար տոննա զինամթերք եւ փամփուշտներ հրազենի եւ հերտանային զենքի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: