Գետերի հեղեղումների պատճառով մոտ 12 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները Կանադայի Ալբերտա նահանգի Ֆորտ-Մաքմյուրեյ քաղաքում, հայտնում է CBC հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով, ջրհեղեղն ուժեղացել է կիրակի, ապրիլի 26-ին, երբ Աթաբասկա և Քլիրուոթեր գետերի ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է:
Տեղական արտակարգ իրավիճակների վարչության պետ Սքոթ Դեյվիսն ասել է, որ երկուշաբթի ՝ ապրիլի 27-ին, ավելի քան 200 փրկարարական գործողություն է իրականացվել:
«Որքանով, որ ես հասկանում եմ, սա տարածաշրջանում ամենաուժեղ ջրհեղեղն է վերջին 100 տարվա ընթացքում», – շեշտել է Դևիսը:
Ֆորտ-Մաքմյուրեյի բնակչությունը մոտ 66,5 հազար մարդ է կազմում: