Այս քանի օրվա մեջ ոչինչ չի փոխվել, նույն իրավիճակն է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Նորաբակի համայնքապետ Վազգեն Ասատրյանը։

«Բանակցություններ չեն էլ սկսվել, որ սկսված լիներ գոնե կիմանայինք այդ մասին մի բան։ Ադրբեջանական կողմի նոր դրված վրանները շատ մոտ են գտնվում բնակավայրերին՝ 3-4 կմ հեռավորության վրա են»,- նշեց համայնքի ղեկավարը։

Անդրադառնալով բնակչության շրջանում առաջացած լարվածությանը՝ Վազգեն Ասատրյանը ընդգծեց․ «Մեկ ընտանիք արդեն լքել է գյուղը, գնացել է Ճամբարակ, որ այսպես շարունակվի մնացած բնակիչներն էլ կլքեն իրենց տները»,- ասաց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ արդեն հարմարվել են իրենց այդ անորոշ վիճակին․ «Ճարներս ի՞նչ»։

Զվարթ Պետրոսյան