Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «ԵՄ Եվրոպական խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դ. Միյատովիչը երեկ Բաքվում հանդիպել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար կազմի և անդամների հետ։ Հանդիպման ժամանակ վերջիններս ներկայացրել են «իրենց հայրենիք՝ Արևմտյան Ադրբեջան» (ներկայիս Հայաստանի Հանրապետություն) վերադառնալու իրենց իրավունքը և պահանջել դրա կատարումը։
Թուրքիան և Ադրբեջանը 2020 թվականից ի վեր հսկայածավալ աշխատանք են կատարում՝ միջազգային տարբեր հարթակներում ներկայացնելու և լեգիտիմացնելու այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»։ Այս քայլերի հեռահար նպատակը Հայաստանի տարածքում թուրքերով և ադրբեջանցիներով բնակեցված բնակատեղիների ստեղծումն է, որոնք պետք է վերածվեն Հայաստանը ներսից պայթեցնող գործոնների»։