Չինաստանի Լյաոնին հյուսիսարեւելյան նահանգում տեւական հորդառատ անձրեւները եւ դրանցով պայմանավորված՝ հեղեղումները երեք մարդու զոհվելու պատճառ են դարձել, շուրջ 188 հազար տեղացի բնակիչներ տարհանվել են: Այդ մասին օգոստոսի 7-ին գրել է «Սինհուա» գործակալությունը:

Անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել նահանգի յոթ քաղաքների 570 հազար մարդկանց կյանքի համար: 
Իշխանությունների տվյալների համաձայն, տարերքի մոլեգնման հետեւանքով վնասվել են հազարից ավելի տներ, վնաս է հասցվել մոտավորապես 66,4 հեկտար գյուղատնտեսական հանդակների:

Առանձին բնակավայրերում խափանվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը, ողողվել են ճանապարհները, վնասվել կապի գծերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: