Ճապոնիայում «Քրոս» թայֆունի պատճառով տարհանվել է մոտ 600 հազար մարդ, հաղորդում է NHK գործակալությունը։ Այս պահին հայտնի է 21 զոհի մասին:
Նշվում է, որ քամու ուժգնությունը հասնում է վայրկյանում 35 մետրի, այն շարժվում է դեպի Հիրոսիմա պրեֆեկտուրա:
Թայֆունի պատճառով չեղարկվել է 673 չվերթ, խափանվել է երկաթուղային տրանսպորտի ցանցի աշխատանքը: