Վիետնամի կենտրոնական հատվածում ավելի քան 122 հազար մարդ է տարհանվել մոտեցող թայֆուն պատճառով. գրում է Reuters-ը:

 

«Նարի» թայֆունը վրա է հասել Վիետնամի կենտրոնական հատվածին հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան: Քամու արագությունը կազմում է ժամում 102 կմ:

 

Թայֆունի հետևանքով վնասվել են հարյուրավոր տներ, չեղյալ է հայտարարվել ավիաչվերթների մի մասը:

 

Օդերևութաբանները կանխատեում են, որ այսօր թայֆունը կթուլանա' հասնելով մինչև տրիոպիկական քամու: