Ճապոնիայի հարավում՝ Օկինավայում, արդեն 22.000 տուն հոսանքազրկվել է, իսկ 500.000 մարդ տարհանվել է՝ «Նոգուրի» հզոր թայֆունի պատճառով: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ Օկինավայի կղզիները կարող են պատուհասել ուժեղ անձրևները, մինչև 14 մ բարձրությամբ ալիքները, ինչպես նաև ուժեղ քամիները՝ մինչև 200 կմ/ժ արագությամբ. հետաձգվել են չվերթները:

 

Ճապոնիայի կառավարությունը ճգնաժամային կենտրոն է ձևավորել, որը կկոորդինացնի տարբեր ծառայությունների աշխատանքը: