Գերմանական Դորտմունդ քաղաքում մոտ 16,5 հազար մարդ է տարհանվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ռումբի պատճառով: Այս մասին գրել է Kolnische Rundschau-ն:
Ռումբը հայտնաբերվել է տեղի գործարանի տարածքում շինարարների կողմից:
Գտածոն կշռում է 1,5 տոննա:
Նշվում է, որ սա թվով չորրորդ ռումբն է, որը հայտնաբերվել է Դորտմունդում: