Ճապոնիայի զգալի տարածքում հաստատված շոգի պատճառով մեկ շաբաթում երեք մարդ է զոհվել, 7,4 հազարը՝ հոսպիտալացվել:

 

 

Ճապոնիայի հրշեջ պահպանության վարչությունը, որի տնօրինության տակ է գտնվում շտապ օգնության ծառայությունը, հայտնում է հուլիսի 20-ից մինչև 26-ն ընկած ժամանակահատվածի տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

 

Ամենամեծ թվով տուժածները Տոկիոյի պրեֆեկտուրաներում են. այստեղ հոսպիտալացվել է 827 մարդ: Նրանց թվում կա մի քանի տասնյակ երեխա:

 

 

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ հուլիսի 28-ին Տոկիոյում, Օսակայում և Կիտոյում 33 աստիճան է, Կյուսյու կղզում՝ շուրջ 34 աստիճան, իսկ Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում՝ շուրջ 32 աստիճան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: