Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիսում դպրոցական ավտոբուս է շուռ եկել, հոսպիտալացվել է շուրջ 30 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ճանապարհատրանսպորտային պատահարի հստակ պատճառը հայտնի չէ, սակայն նախնական տվյալներով այն փորձել է խուսափել մեկ այլ մեքենայի հետ բախումից, ինչի հետևանքով հարվածել է արգելապատնեշին ու շուռ եկել:
Տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է շուրջ 30 մարդ: Նրանց բոլորը գիտակից վիճակում են: