Թուրքիայի հարավ-արևելքում մարդատար ավտոբուս է շրջվել։ Այս մասին հայտնում է gazeteduvar.com.tr-ը։

«Դիարբեքիր-Բիսմիլ ավտոճանապարհի Յուվաչիկ գյուղում մարդատար ավտոբուսը դուրս է եկել կառավարումից և ընկել ձորը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դեպքի վայր են ուղարկվել ոստիկանություն, բժիշկներ և հրշեջներ։ Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է 20 մարդ։ Փրկարարները փորձում են շրջված ավտոբուսից դուրս բերել ուղևորներին։