Թուրքիայի կենտրոնական Կայսերի նահանգում ուղևորատար ավտոբուսը հերթական ուղերթի ժամանակ կողաշրջվել է և ընկել լիճը: Ինրչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական հեռուստաընկերություններին, վթարի արդյունքում զոհվել է 5 մարդ, ևս 30-ից ավելի ուղևոր վիրավոր են:
Տուժածները հոսպիտալացվել են: Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու փրկարարները: