Նեպալի արևմուտքում Նարփանի գյուղի մոտ ձգվող լեռնային մայրուղում առնվազն 18 մարդ է զոհվել, 19-ը՝ վիրավորվել մարդատար ավտոբուսի և բեռնատարի ճակատային բախման հետևանքով: Այս մասին հաղորդել են զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ոստիկանությանը:

 

Այս պահին վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ: Կատարվում է ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառների հետաքննություն, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: