Մեքսիկայում առնվազն 15 մարդ է զոհվել մարդատար ավտոբուսի եւ գազի ցիստեռնի բախման հետեւանքով, եւս 23 հոգի վերքեր են ստացել, տեղեկացնում է Excelsior հրատարակությունը:
Ավտոբուսը մայիսի 15-ին ավտոցիստեռնին է հարվածել Տաբասկոյի նահանգի ճանապարհներից մեկում, ինչի հետեւանքով ավտոբուսը բաժանվել է երկու մասի, իսկ ցիստեռնը բռնկել է:
Փրկարարները դիտարկում են ողբերգության մի քանի վակած, այդ թվում՝ թաց ճանապարհը, արագության վերազանցումը եւ երկու փոխադրամիջոցների վարորդների անփորձությունը:
Ներկայում վթարից տուժածները տեղափոխվել են Տաբասկոյի նահանգի մերձակա հիվանդանոցներ: Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում շարունակում են աշխատել փրկարարներն ու հրշեջները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: