Մերձքաղաքային գնացքը փետրվարի 3-ի երեկոյան հարվածել է ավտոմեքենային Նյու Յորքի նահանգի Վելհալլա շրջանում: Associated Press-ի տվյալներով՝ վթարի եւ դրան հաջորդած հրդեհի հետեւանքով զոհվել է վեց մարդ, տուժել են եւս 12-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Զոհերի թվում են Cherokee ջիպի վարորդը եւ գնացքի հինգ ուղեւորներ: Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ արգելափակոցն իջել է ավտոմեքենայի վրա, որը կանգ էր առել երկաթգծին: Ջիպը վարող կինը դուրս է եկել՝ ստուգելու՝ արդյոք ավտոմեքենայի հետ ամեն ինչ կարգին է, այնուհետեւ նա վերադարձել է մեքենա եւ առաջ շարժվել: Այդ պահին մեքենային հարվածել է գնացքը:

 

Լոկոմոտիվը արտաճանապարհայինը քարշ է տվել տասը վագոնի չափով, ինչից հետո ավտոմեքենայում բռնկած հրդեհը տարածվել է գնացքի առաջին վագոնի վրա:

 

Այժմ տեղում աշխատում են հրշեջներն ու բժիշկները: Երկաթուղու այդ հատվածում երթեւեկությունը դադարեցված է:

 

Ընդամենը գնացքում եղել է շուրջ 800 ուղեւոր: Նրանցից 400-ին փրակարարները տեղափոխել են տեղի մարզական կենտրոն: Պատահարի վայր են ուղարկվել տասնյակ ավտոբուսներ, որպեսզի նրանց հասցնեն նշանակման վայր: