Առնվազն երկու մարդ է զոհվել տուրիստական ուղղաթիռի աղետի հետեւանքով, որը մարտի 11-ին ընկել է Նյու Յորքի Իսթ Ռիվեր նեղուցը: Օդանավում գտնվում էր վեց մարդ, ներառյալ օդաչուն: Այդ մասին Նյու Յորքի ոստիկանության վարչության պետ Ջեյմս Օ՛Նիլը եւ մեգապոլիսի հրշեջ ծառայության ղեկավար Դենիել Նիգրոն հայտնել են մամուլի ասուլիսում, որը կազմակերպվել էր Մանհեթենի առափնյակում: Հեռարձակումը վարում էր NY1 հեռուստաալիքը:
«Ուղղաթիռում գտնվում էր վեց մարդ, ներառյալ օդաչուն, որը դուրս է եկել ինքնուրույն: Մնացած հինգին դա անել չի հաջողվել: Ոստիկանությունն ու ջրասուզակները ջրից դուրս են բերել հինգ մարդու, նրանցից երեքը հոսպիտալացվել են օրհասական վիճակում, իսկ երկուսը մահացել են»,- ճշտել է Նիգրոն: Նրա խոսքով՝ փրկված օդաչուին տեղափոխել են հիվանդանոց, եւ նա իրեն նորմալ է զգում:
Ինչպես տեղեկացրել է Նյու Յորքի ոստիկանապետը, ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել ու խորտակվել: «Ողղաթիռը պատկանում է Liberty Helicopter մասնավոր ընկերությանը, որը չարտերային թռիչքներ է կատարում քաղաքի վրա՝ տեսարժան վայրերն ու գեղեցիկ բնանկարները նկարահանելու համար»,- ճշտել է Օ՛Նիլը: Նրա խոսքով՝ փրկարար գործողությանը մասնակցել են ոստիկաններ, ջրասուզակներ եւ ԱՄՆ-ի Առափնյա պահպանության աշխատակիցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
More video emerges showing moment tour helicopter crashed into New York City's East River. pic.twitter.com/35KrJAmWVt
— Josh Caplan (@joshdcaplan) 12 марта 2018 г.