Դոնեցկի Լենինյան շրջանի Կուպրին փողոցի կանգառի գնդակոծման զոհ Է դարձել 13 մարդ, եւս 20-ը վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացրել Է «Արմենպրես»-ը, հունվարի 22-ին Դոնեցկի նորությունների գործակալությանը հայտնել են քաղաքի բժշկական ծառայություններում: Բժիշկների տվյալներով՝ տուժածներից շատերը ծանր վիճակում են: Բուժօգնության են շարունակում դիմել մարդիկ, որոնք եղել են պատահարի վայրում:
ՏԱՍՍ-ը նշում Է, որ միջադեպը տեղի Է ունեցել հունվարի 22-ի առավոտյան: Նախնական տվյալներով՝ գնդակոծումն իրականացվել Է միկրոավտոբուսից՝ ականանետի կիրառմամբ: Գնդակոծման հետեւանքով այրվել են տրոլեյբուս եւ ավտոմեքենա: Պատահարի վայր Է ժամանել ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն:
Ինքնահռչակ հանրապետության պաշտպանության նախարար Վլադիմիր Կոնոնովը «Գազետա. ռու»-ին հայտնել Է, որ Դոնեցկում ձերբակալվել են մի խումբ դիվերսանտներ, որոնք, ինչպես ենթադրվում Է, մեղսակից են կանգառի գնդակոծմանը: