Դոնեցկի Լենինյան շրջանում՝ տրամվայի կանգառ նռնակի նետման հետևանքով 13 մարդ է զոհվել, ևս 20-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԴԺՀ-ի պաշտպանության վարչության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինին: Ավելի վաղ, նա հաղորդել էր ինը զոհի և ինը վիրավորի մասին:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 22-ին՝ ժամը 8:30-ին:
Բժիշկների տվյալներով՝ տուժածների մեծամասնությունը ծանր վիճակում է: Բժշկական օգնություն ստանալու համար շարունակում են դիմել մարդիկ, ովքեր հայտնվել են դեպքի վայրում:
Ըստ նախնական տվյալների՝ գնդակոծումն իրականացվել է միկրոավտոբուսից ականանետների կիրառմամբ: Կրակահերթի հետևանքով բռնկվել են տրոլեյբուսը և ավտոմեքենան: Դեպքի վայր է մեկնել Ինքնահռչակ Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: