Առնվազն 11 մարդ Է զոհվել Հենանի նահանգի (Կենտրոնական Չինաստան) կարաոկե-բարում բռնկած հրդեհի հետեւանքով, եւս 36 հոգի տուժել է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սինհուա գործակալությանը:
Ողբերգությունը տեղի Է ունեցել Չանյուանի գավառում: Տեղական իշխանությունների հայտարարության համաձայն՝ հրդեհը հաջողվել Է մարել դրա սկսվելուց միայն 45 րոպե անց:
Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունն սկսել Է հրդեհի բռնկման պատճառների հետաքննությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: