Առնվազն 17 մարդ Է զոհվել Չինաստանի Գուանդունի նահանգի Հուեյդունի գավառի առեւտրական կենտրոնում բռնկած հրդեհի հետեւանքով: Նրանց մեծ մասը կրակով շրջափակվել Էր շենքի չորրորդ հարկում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սինհուա գործակալությունը:

 

Հրդեհը բռնկել Էր փետրվարի 5-ին՝ օրվա երկրորդ կեսին, պահեստում, որը նույնպես գտնվում Է շենքի չորրորդ հարկում: Կրակի մարման համար ուղարկվել են 270 հրշեջներ եւ 20 հատուկ մեքենա: Ըստ որում տուժել են չորս հրշեջներ, նրանցից մեկը գտնվում Է ծանր վիճակում:

 

Չինական ԶԼՄ-ների տվյալներով՝ քառահարկ շենքի այրվելու փաստի հետաքննության ընթացքում ինը մարդ Է ձերբակալվել:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, 15 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքն ամբողջովին այրվել Է, վտանգ կա, որ այն կփլվի: