Առնվազն 15 մարդ է զոհվել, եւս ավելի քան 30-ը՝ վնասվածքներ ստացել Թաիլանդի արեւելյան շրջանում փետրվարի 28-ի վաղ առավոտյան դպրոցական ավտոբուսի եւ բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով, տեղեկացնում է Agence France-Presse-ը:

 

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 10-ից 14 տարեկան դպրոցականները ավտոբուսով ուղեւորվում էին ծովափ: Զոհվածներից 13-ն աշակերտներ են, երկուսը՝ ուսուցիչներ: Նրանցից 11-ը մահացել են տեղում, իսկ մյուսները՝ հիվանդանոցում:

 

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը կարող էր լինել երկհարկանի ավտոբուսի արգելակների խափանումը: Չի բացառվում նաեւ, որ վարորդը քնել է ղեկին: