Թուրքիայի Օսմանիե քաղաքում հարսանյաց հանդեսի ժամանակ երկու ընտանիքների միջեւ վիճաբանության պատճառով ծագած փոխհրաձգության հետեւանքով 23 մարդ վիրավորվել են, որոնցից երեքը' ոստիկաններ:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը: Արյունալի հաշվեհարդարի վերածված վեճի պատճառը երաժշտության պատվերն է եղել:
Փոխրաձգությունը սկսվելուց հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Ձերբակալվել են փոխհրաձգությանը մասնակցած 40 մարդ: Վիրավոր ոստիկաններից մեկի եւ հարսանքավորներից 6-ի վիճակը ծանր է: