Թուրքիայի Անթալիայի նահանգում տեքստիլ ֆաբրիկայում ջեռուցման կաթսայի պայթյունի հետեւանքով 2 մարդ զոհվել, 17 մարդ էլ վիրավորվել են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:
Պայթյունը տեղի է ունեցել ժամը 08:30-ին: Բոլոր տուժածները Թուրքիայի քաղաքացիներ են: Պայթյունի պատճառը դեռեւս հայտնի չէ: