Ինդոնեզիայում մոլեգնող հեղեղումների հետեւանքով շուրջ 100 հազար բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները եւ տեղավորվել փախստականների ժամանակավոր կենտրոններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Jakarta Post թերթի Էլեկտրոնային տարբերակը:
Առավել ծանր իրադրություն Է ստեղծվել Աչեխի նահանգում (Սումատրա կղզի), որտեղ վերջին մի քանի օրերին չդադարող հորդառատ անձրեւներն օթեւանից զրկել են ավելի քան 94 հազար մարդու: Շատ բնակավայրերում ջրի մակարդակն անցնում Է 2 մետրից: Տեղի իշխանությունները խոստովանում են, որ տարհանումը դանդաղ Է ընթանում, քանի որ անհրաժեշտ սարքավորումների պակաս Է զգացվում: Աշխատանքներում ներգրավված են զինծառայողներն ու կամավորները:
Վտանգավոր իրադրություն Է ստեղծվել նաեւ Ճավա կղզում, որն իր 143 մլն բնակչությամբ ամենախիտ բնակեցված կղզին Է աշխարհում: Նրա կենտրոնական եւ արեւմտյան մասերը նույնպես հայտնվել են առատ տեղումների իշխանության ներքո, որոնք հանգեցրել են սաստիկ հեղեղումների: Ներկայում այնտեղ իրենց տները լքել են մի քանի հազար մարդ. զոհերի մասին չի նշվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: