Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել Է 99-ի: Այդ մասին հաղորդել Է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին:
Ավելի վաղ հաղորդվել Էր երկու զոհվածի եւ 27 տուժածի մասին:
«Ներկայում այդ 99 տուժածներից 10-ը հոսպիտալացվել են»,-գործակալությանը հայտնել Է Հորմոզգանի նահանգի բժշկական համալսարանի ներկայացուցիչ, ցնցումների պատճառով տուժած Ֆաթիմա Նուրուզյանը:
Նա նաեւ հավելել Է, որ 88 մարդ դուրս Է գրվել անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո:
6,0 մագնիտուդով երկու երկրաշարժ Է Իրանում տեղի ունեցել նոյեմբերի 14-ին:
Դրանց Էպիկենտրոնն ընկած Է Բենդեր-Աբաս քաղաքից (Հորմոզգանի նահանգ) մոտավորապես 60 կիլոմետր հեռավորության վրա: Գրանցվել են մի քանի հետցնցումներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: