Ճապոնական կղզիների տարածքի մեծ մասում փետրվարի 14-ի առավոտյան սկսված ձյան առատ տեղումների հետեւանքով տուժել Է գրեթե 200 մարդ, մեկը զոհվել Է, հաղորդում Է NHK հեռուստաալիքը:

 

Տուժածների թիվը հատկապես մեծ Է Հոնսյու կղզու Օսակայի պրեֆեկտուրայում: Այստեղ վնասվածքներ Է ստացել 109 մարդ: Վերջին տվյալների համաձայն՝ վթարային «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի աշխատանքի խափանումների մասին առայժմ տեղեկատվություն չկա:

 

Ձյան տեղումները հանգեցրել են երկրի շուրջ 180 ներքին չվերթների չեղյալ հայտարարման եւ արագընթաց ու մերձքաղաքային գնացքների երթեւեկության զգալի ուշացումների: Տարերքի հետեւանքով Կյուսյու կղզում հոսանքազրկված Է շուրջ 9,7 հազար տուն:

 

Կանխատեսումների համաձայն՝ մինչեւ փետրվարի 15-ը Կանտո տարածաշրջանի լեռնային շրջաններում, ներառյալ Տիբան, Կանագավան, Սայտաման, Հումման, Տոտիգին, Իբարակին եւ մայրաքաղաքի օկրուգը, ձյան ծածկույթի բարձրությունը կարող Է կազմել մինչեւ 70 սանտիմետր: Քաղաքներում ձյան շերտը կարող Է հասնել 40 սանտիմետրի: Օդերեւութաբանները նաեւ չեն բացառում, որ մի քանի շրջաններում ձյան տեղումները կարող են ուղեկցվել քամու ուժեղ պոռթկումներով: