Ճապոնիայի Նագանոյի եւ Գումայի լեռնային պրեֆեկտուրաների սահմանի Ուսուիի լեռնանցքում գոյացել Է 20 կիլոմետրանոց խցանում, որտեղ ձյան ծուղակի մեջ Է հայտնվել 500 ավտոմեքենա, այդ թվում՝ տուրիստական ավտոբուսներ, տեղեկացնում Է անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ձնահյուսերից առնվազն հազար ավտոմոբիլ Է արգելափակվել Յամագատայի պրեֆեկտուրայում: Վարորդները եւ ուղեւորները կարող են ուտելիք եւ տաք թեյ ստանալ հատուկ կահավորված օգնության ժամանակավոր կետերում: Ճանապարհները մաքրելու են ուղարկվել բանակային ստորաբաժանումներ:
Փետրվարի 14-ից ի վեր ձյան տեղումներով պայմանավորված զանազան միջադեպերից զոհվել Է 20 մարդ: Ճանապարհա-տրանսպորտային պատահարների, տանիքների փլման եւ լեռնային սողանքների հետեւանքով տուժել Է 1,6 հազար մարդ: Ճապոնիայի կենտրոնական մասի յոթ պրեֆեկտուրաներում արտաքին աշխարհից կտրվել Է 11 բնակավայր, որտեղ բնակվում Է 7 հազար մարդ: Այդ բնակավայրեր տանող ճանապարհները ձյան կուտակներից փորձում են մաքրել ծանր տեխնիկայի միջոցով:
Ձյան տեղումներից հաղորդալարերի կտրվելու պատճառով առանց ԷլեկտրաԷներգիայի Է մնացել ավելի քան 9 հազար ընտանիք: Գնացքները նախկինի պես մեծ ուշացումներով են երթեւեկում Ճապոնիայի հիմնական երկաթուղային մայրուղիներով, այդ թվում՝ «Սինկանսեն» արագընթաց ճեպընթացների գծերով: