Ճապոնիայում շարունակվող ձյան առատ տեղումների պատճառով դեկտեմբերի 17-ին երկու մարդ Է զոհվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կիոդո լրատվական գործակալությանը:

 

Տարերքի առավել հուժկու հարվածը բաժին Է ընկել Հոկայդո հյուսիսային կղզուն, որտեղ այժմ չեղյալ Է հայտարարված ավելի քան 320 ավիաչվերթ, դադարեցված Է 300-ից ավելի գնացքների երթեւեկությունը: Բացի դրանից, տեղական իշխանությունները չեղյալ են հայտարարել 1,1 հազար դպրոցների պարապմունքները:

 

Առատ տեղումները եւ քամու պոռթկումները, որոնք հասնում են վայրկյանում 35 – 40 մետրի, հանգեցրել են Էլեկտրահաղորդման գծերի կտրվելուն: Փրկարար ծառայություններին հաջողվել Է մասնակիորեն վերականգնել վնասված հաղորդակցուղիները, սակայն շարունակում Է առանց լույսի մնալ 2,8 հազար տուն:

 

Ձյան տեղումները նաեւ «Սինկանսեն» արագընթաց գնացքների երթեւեկության ուշացումների են հանգեցրել Հոկայդո կղզու հյուսիս - արեւելքում, որտեղ ձյան ծածկույթի բարձրությունը Ճապոնական ծովի ափի պրեֆեկտուրաներում հասնում Է 70 – 80 սանտիմետրի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: