Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը կրկին փակ է նոյեմբերի 1-ի ժամը 18:00-ի դրությամբ։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Տեղեկացնում ենք, որ ձյան տեսքով տեղումները վերսկսելու պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը կրկին փակ է»,- նշում է դեսպանությունը:
Ձյան տեսքով տեղումների պատճառով Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 1-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, բաց էր միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: