Ամերիկյան ավիաընկերությունները 2,6 հազար չվերթներ են չեղարկել ձյան տեղումների պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական հեռուստաալիքներին:

 

Եղանակային պայմանները հատկապես խանգարել են Հյուսիսային Կարոլինայի, Թենեսիի եւ Նյու Յորքի նահանգների օդանավակայանների, ինչպես նաեւ մայրաքաղաք Վաշինգտոնի շրջակա օդանավակայանների աշխատանքին: Ձյան առատ տեղումներ եւ ցածր ջերմաստիճաններ են գրանցվել ԱՄՆ-ի Ատլանտյան տարածաշրջանի եւ Միջին Արեւմուտքի նահանգների մեծ մասում:

 

Բոստոնից մինչեւ Հյուսիսային Կարոլինա մի շարք վայրերում, ներառյալ ԱՄՆ-ի մայրաքաղաքը, կանխատեսվում են մինչեւ 30 սանտիմետր տեղումներ: Վաշինգտոնում ֆեդերալ հիմնարկությունները փետրվարի 17-ին փակ են լինելու:

 

Ինչպես նշում Է BBC-ն, Արեւմտյան Վիրջինիայի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել այն բանից հետո, երբ նավթ փոխադրող գնացքը դուրս է ընկել ռելսերից, եւ ցիստեռններից առնվազն մեկն ընկել է Քանովա գետը: